ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մուտք գործելով Babanibakery.com ինտերնետային կայք, Դուք ընդունում եք հետևյալ դրույթներն ու պայմանները, որոնք սահմանում են գնորդի կողմից հեռակա կարգով ինտերնետ խանութի միջոցով ապրանքներ ձեռք բերելու կարգն ու պայմանները: Խնդրում ենք ուշադիր կարդացեք բոլոր մանրամասները:
Babanibakery.com ինտերնետային կայք մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և ինտերնետ խանութից ապրանք պատվիրելով Դուք վստահեցնում եք կազմակերպությանը, որ համաձայն եք ընդհանուր դրույթների ու պայմաների հետ:
- Babanibakery.com -ն ապահովում է Ձեր գաղտնիության պահպանումը:
Այս կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով: - com կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը:
- Տեղեկությունները պահանջվում են Ձեր կարիքները հասկանալու և Ձեզ մատուցվող ծառայության լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ մասնավոր պատճառներով.
- Մենք կարող ենք պարբերաբար նոր պրոդուկտների, հատուկ առաջարկների և մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների մասին տեղեկատվական նամակներ ուղարկել Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին.
- Ժամանակառ ժամանակ մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել նաև շուկայական հետազոտությունների նպատակով էլեկտրոնային փոստի, հեռախոսի կամ փոստի միջոցով Ձեզ հետ կապ հաստատելու համար.
- Ձեր տեղեկությունները կարող են օգտագործվել կայքը Ձեր հետաքրքրություններին համապատասխան կարգավորելու նպատակով.
- Մենք երրորդ անձանց չենք վաճառելու, չենք տարածելու կամ փոխանցելու Ձեր անձնական ինֆորմացիան։
- Պարտադիր նախապայմաններից մեկն է , որ Ձեր 18 տարին լրացած լինի և պատասխանատվություն կրեք Ձեր գնումների համար ։
Եթե Դուք դեռ չափահաս չեք, խորհուրդ է տրվում կայքից օգտվել ծնողների կամ օրինական խնամակալի հսկողությամբ։ - Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական եւ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:
- Babanibakery.com -ը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխություն մտցնել իր դրույթներում եվ պայմաններում, նախապես այդ մասին չտեղեկացնելով։
Վճարման միջոցներ
Կայքում վճարումը կատարվում է կանխիկ՝ապրանքը ստանալու պահին կամ օնլայն վճարման միջոցով։ Բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են:
Եթե Քարտապանի Քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթի հետ, փոխարկումը իրականացվում է համաձայն համապատասխան վճարահաշվարկային համակարգի և Քարտը թողարկող Բանկի կողմից սահմանված կանոնների
Ապրանքի վերադարձ և փոխանակում
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում
Առաքված ապրանքի վերադարձը հնարավոր է , առաքված տուփի վնասված լինելու, ինչպես նաև տուփում առկա թխվածքաբլիթների 10 %-ից ավել փշրված լինելու դեպքերում։
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին, մինչև ապրանքը ստանալու փաստաթուղթը ստորագրելը, կամ առաքչի ներկայությամբ` ստորագրելով առաքչի ներկայացված առաքման անդորրագիրը. այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում:
Babanibakery.com ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար։
Գնված ապրանքները չեն կարող վերադարձվել եթե պատրաստվել են պատվերով։
Գումարի վերադարձ.
Գումարի վերադարձը տեղի է ունենում նույն պահին։
Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը: Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը չեղարկելու միջոցով:
Պատասխանատվություն
ա) Կազմակերպությունը պատասխանատու է ցուցադրված ապրանքի նկարագրությանը և փաստացի ապրանքի համապատասխանության համար։
բ) Պատասխանատու է կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար:
գ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից, ապրանքի էջում ներկայացված նկարագրության, սխալ ընկալման համար:
դ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից տվյալների սխալ լրացման հետևանքով առաջացած խնդիրների համար։
ե) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով առաքանին երրորդ անձին ուղարկվելու կամ հանձնվելու համար։
զ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքանու այն ուշացումների համար, որոնք տեղի են ունեցել ֆորս մաժորային իրավիճակներում( հրդեհ, հոսանքի բացակայում, համակարգի անսարքին վիճակ և այլն):
Առաքում
- Ապրանքի առաքումը կազմակերպվում է մինչև 5 աշխատանքային օրը, վճարման պահից հաշվված։ Պատվերի քանակը 50-ը գերազանցելու դեպքում, հնարավոր են շեղումներ սահմանված պայմանից։